National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.04.2015
Հանդիպում ՀՀԿ խմբակցությունում
1 / 1

Ապրիլի 20-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քայիդիին եւ նրան ուղեկցող անձանց:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը, որոնց, ըստ զրուցակիցների, կարող է նպաստել նաեւ փոխայցերի ակտիվացումը: Մասնավորապես որոշվել է, որ առաջիկա մայիսին Իրան-Հայաստան բարեկամական խումբը կայցելի Հայաստան:

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քայիդին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նշել է, որ դատապարտում են տեղի ունեցած կոտորածները:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, բարձր գնահատելով ԻԻՀ-ի վերաբերմունքը նման ոճրագործությունների դատապարտման եւ դրանց դեմ պայքարի հարցում, նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, եւ հետագայում այլ ցեղասպանություններ ու նման ոճրագործություններ տեղի չէին ունենա, եթե ժամանակին աշխարհը չլռեր եւ դատապարտեր այն:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am